Սարի Թաղի հատվածի ոստիկանական պատնեշին զինված կամիր բերետավորներ են մոտեցել...
2016-07-19 11:57:00

Սարի Թաղում ինտերնետ չկա, բայց մարդիկ կարողանում են հեռախոսով տեղեկատվություն հաղորդել։ Ուրեմն, Սարի Թաղի հատվածի ոստիկանական պատնեշին զինված կամիր բերետավորներ են մոտեցել։ Նկատելով դա՝ տեղի բնակիչները մոտեցել են և սկսել են կշտամբել ոստիկաններին՝ «էդ զենքը բերել եք, որ մեր վրա կրակե՞ք»։ Կարմիր բերետավորները հեռացել են պատնեշի մոտից։

Քիչ անց լեզվակռիվ է սկսվել բնակիչների և ոստիկանների միջև․ բնակիչների շարքում նման արտահայտություններ են լսվել՝ «Ուզում էք Ղարաբաղը հանձնե՞ք, խի՞ եք դուրս եկել ապստամբների դեմ» և այլն։

Ոստիկանների շարքից սեռական բնութի հայհոյանք է լսվել բնակիչներից մեկի հասցեին, որին վերջինս պատասխանել է։

Սկսվել է ֆիզիկական առճակատում, ինչի արդյունքում տեղի բնակիչները ետ են մղել ոստիկաններին իրենց դիրքերից և բարիկադներ կառուցել։

ՊՊԾ-ի գնդի տարածքից բարձրախոսով լսվում է Պավլիկի ձայնը՝ «Հաղթանակ», Սարի Թաղցիները արձագանքում են՝ «Հաղթանակ»։ Այս պահին սակավաթիվ ոստիկաններ կան բարիկադի մյուս կողմում։

Ազատագրում ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 8552 անգամ