Պարոն նախագահ, չկան խնդիրներ, որ լուծում չունենան...
2016-07-19 12:10:00

Ուղիղ մեկ տարի առաջ էլեկտրիկ Երևանի շրջանակներում նախագահը հրապարակավ բանակցությունների էր հրավիրում "կաթնակեր" երիտասարդներին, իսկ այսօր, երբ իրավիճակն ավելի պայթունավտանգ է, երբ խնդրի ուժային հանգուցալուծման դեպքում մարտի 1-ը զուտ զոհերի տեսանկյունից կարող է բակային կռիվ թվալ, նախագահը լռում է.....

Մինչդեռ իր խոսքը կարևոր է, իր խոսքը վճռորոշ է, որին սպասում է երկու կողմերում աստիճանաբար բարիկադավորվող ժողովուրդը:
Ընդ որում, հրապարակային արձագանք ու գնահատական ոչ թե այն մասին, թե ինչ տեղի ունեցավ, այլ ԻՆՉՈՒ? Այդ ինչուների ճիշտ ախտորոշումն է տալու իրավիճակից դուրս գալու լավագույն ելքերը: Իսկ մինչ այդ հրապարակավ դիմում-խնդրանք եմ ուղղում երկրի նախագահին, որ 

1. հնարավորինս արագ արձագանքի
2.հրապարակավ հավաստիացնի, որ ստեղծված իրավիճակը ուժային լուծում չունի, ինչը հայ ժողովրդի ճնշող մեծամասնության պահանջ-կոչն է
3.նախաձեռնի իրական քաղաքական մեծ երկխոսություն երկրում ստեղծված խնդիրների լուծման նպատակով

Պարոն նախագահ, չկան խնդիրներ, որ լուծում չունենան, ուղղակի ՀՀ ապագա քաղաքական դաշտը քարտեզագրելիս ազատվեք, խնդրում եմ, կրկեսային ծաղրածուների բալաստից, որոնք, պարզվեց, ոչ այն տեղում էին, որը Դուք մատնանշում էիք մեկ տարի առաջ.....
Խնդրում եմ...

Խաչիկ Գալստյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 6822 անգամ