Մեր թղթակիցը Խորենացի փողոցից փոխանցում է, որ քիչ առաջ ցուցարարները հայտարարել են, որ ձերբակալվել է Կարո Եղնուկյանը:
Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ ոստիկանները ներխուժել են Եղնուկյանի բնակարան եւ խուզարկություն են իրականացնում:
Ըստ ցուցարարների, խուզարկության ընթացքում նրա բնակարանում ոչինչ չեն գտել:
Թե ինչ հիմքով է ձերբակալվել Եղնուկյանը, այս պահին դեռ հայտնի չէ:
armtimes.com