Հ1-ի ղեկավարությունը թքած ունի հասարակության, նրա կարծիքի, տրամադրության վրա....
2015-12-19 20:11:00

Տեսնես Հ1-ի ղեկավարության մեջ գոնե մի ՄԱՐԴ կա՞....
Ամեն օր, ամեն առավոտ, տխուր լուր… Սահմաներին, հանուն մեր պաշտպանության եւ մեր անվտանգության համար մարտիրոսվում են մեր տղանները… Տխուր է ու շատ ցավալի… որի համար խոսքեր չեմ գտնում արտահայտվելու և ընդամենն լուռ տանում եմ էդ ցավը….

ԲԱՅՑ… կա մի բայց, որ լռել չեմ կարող…. Տխուր լուրերը որպես տեղեկատվության տեսակ՝ տարածում են միայն օնլայն լրատվամիջոցները, իսկ այդ մասին լրատվության մյուս միջոցները, տպագիր մամուլ, ռադիո (Ռադիոն գոնե քչից շատ անդրադառնում է այդ լուրերին) և հեռուստատեսություն լռում են…. ԻՆՉՈ՞ւ…..
Երեկ և այսօր սահմանին 4 զոհ ունեցանք եւ նման լուրերը, կարծես, թե բնազդի նման սովորույթ է դարձել, երբ առավոտյան մարդիկ արթնանալուն պես կայքեր են այցելում, որ տեսնես՝ Աստված չանի՝ հո սահմանին նորից զոհ չունենք... Կան մարդիկ, որ դեռ կայքերի փոխարեն փորձում են տեղեկատվություն ստանալ հեռուստատեսությունից: Իսկ այսօր ինչ նկատեցի. Առավոտյան Հ1-ի եթերում էլի տաշի-տուշի էր՝ Գոհար երգչախմբի համերգն էր հեռարձակվում, որ հոգնեցնելու չափ արդեն որերորդ անգամն է զզվացրեց Հանրայինը պտտեցնելով, կարծես թե կարուսելում լինենք:
Ինքս չեմ դիտում և ոչ մի հեռուստաալիք արդեն 8-րդ տարին, սակայն, դրան փոխարեն մեկ մեկ այդ նույն հեռուստաալիքներին հետևում եմ օնլայն տարբերակով, և այսօր, առավոտ Հ1-ի օնլայն կոճակն սեղմելով, կարծեցի, թե սահմանին ոչ միայն ամեն ինչ նորմալ է, այլ հայկական զորքերը հավանաբար ևս մի քանի ասքյարի էին պատժել, որոնք փորձել էին խախտել մեր տղաների ևս սահամանային անդորրը: Մինչդեռ այսօր, լուսաբացը տխուր լուրով սկսեցին մարդիկ Հայաստանում և ես՝ հեռավոր Մոսկվայում, որ հանգել է ևս մեկ ընտանիքի ճրագ՝ նորից զոհվել է հայ զինվոր:

Երեկ էլ երեք մեր տղաներն էին զոհվել՝ երեք ճրագ էր հանգել....

Մինչդեռ երեկ էլ, այսօր էլ՝ Հ1-ում քեֆ, ուրախություն էր՝ նույն համերգը նույն տմբլաներով...

Կարծում եմ ,Հանրայինի հեռուստաընկերության ղեկավարությունը գուցե իր շահն ունի Գոհարի համերգը պտտեցնելով ու գուցե իր գրպանն է լցնում դրանով, բայց որքան կարող է թքած ունենալ Հ1- ղեկավարությունը հասարակության, նրա կարծիքի, տրամադրության վրա ...Միթե շահն ու փողը ավելի կարևոր են Հ1-ի համար, քան իրենց եթերը կամ գրպանը լցնելու մոլուցքը: Ուրիշ հարց է ՝ ճաշակը, որի ցածր լինելու պարագայում՝ նույն համերգում գույներով ու լուսերով են փորձել փակել: Ու հավանաբար նաև փողով....

Ինչ ուզում եք արեք, բայց մեր տղաների հիշատակը մի ստորացրեք, քանի որ նրանք ոչ թե իմ և իմ ընտանիքին են պաշտպանում սահմանին կագնած, այլ Ձեր եւ ձեր ընտանիքներին են պաշտպանում...

Վերջապե՛ս, ՄԱՐԴ եղեք…..
   Գալուստ Նանյան

 

 

 

.

Այս նյութը դիտել են - 2220 անգամ