«Ով ուզում է, թող գնա, մենք ոչ մեկին չենք բռնել». Պավել Մանուկյան
2016-07-20 05:25:00

Այս պահին ոստիկանությունում մամուլի ասուլ է, որին մասնակցում են քաղաքացիներ: Նրանց խոսքով` իրենք «Սասնա ծռեր» խմբի հետ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված անդամների հետ այս պահին գտնվում են այնտեղ: Ըստ քաղաքացի Սողոմոնյանի` իր որդին Էդգար Սողոմոնյանը, ով գտնվում է այնտեղ, այլ տվյալներ է ունեցել այնտեղ հասնելուց առաջ: Այսպես, քաղաքացու խոսքով` հարձակումն իրականացնելուց առաջ որդուն ասել են, թե ինքը պետք է Արցախի հարցի շուրջ ակցիայի մասնակցի. «Ես հաշմանդամ եմ, որդուս հույսին եմ, խնդրում եմ Պավել Մանուկյանին ազատ թողնել որդուս»: Այդ պահին ArmLur.am-ի թղթակիցը փորձեց հարձակման նախաձեռնող Պավել Մանուկյանից պարզել` ով է հիշատակված Էդգար Սողոմոնյանը: Մեր հարցին ի պատասխան Պ. Մանուկյանը հայտնեց, որ ինքը նման մարդու չի ճանաչում, սակայն խոստացավ պարզել` կա՞ արդյոք նշված անունուն-ազգանունով քաղաքացի իրենց շարքերում. «Ով ուզում է, թող գնա, մենք ոչ մեկին չենք բռնել», ասաց Պավել Մանուկյանը: Աշոտ Ահարոնյանը, ի դեպ, հայտարարեց, որ իրենք այս պահին հստակ տեղեկություն չունեն` կա նման մարդ, թե ոչ: 

Այս նյութը դիտել են - 7066 անգամ