«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմությանմիասնական շտաբ»-ի հաղորդագրությունը
2016-07-20 05:58:00
 

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ 

«Ընդդիմության միասնական 

շտաբ»-ի հաղորդագրությունը

Այս պահին մենք հեռախոսազանգ ստացանք, որ ՀՀԿ-ն և թաղային խուժանը զբաղված են ցույցերի տեսագրություններն ուսումնասիրելով, ցուցարարներին գտնելով, նրանց տներ այցելելով, զանգելով, ահաբեկելով:

Հորդորում ենք ոստիկանությանը հայտնաբերել և գտնել ժողովրդին ահաբեկող անձանց և միջոցներ ձեռնարկել, քանի որ դա հղի է վտանգով, որ քաղաքի տարբեր մասերում հնարավոր դառնան բռնությունները քաղաքացիների նկատմամբ և միջև:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի դադարում իր դավադրական գործունեությունը ժողովրդի նկատմամբ: Ոստիկանությունը պարտավոր է կանխել նման ապօրինի գործունեությունը։

Այս նյութը դիտել են - 6714 անգամ