ԱՄՆ-ին զուսպ Հայաստան է պետք
2016-07-20 06:33:00

ԱՄՆ-ին զուսպ Հայաստան է պետք

Երևանյան իրադարձությունները հիմա աշխարհի կարևորագույն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Եվ ոչ միայն լրատվամիջոցների: Վերջապես Ամերիկան էլ խոսեց: Հարցին, թե ինչ տեսակետ ունի ԱՄՆ-ը Հայաստանում շարունակվող անհանգստությունների վերաբերյալ, Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները ասաց, որ իրենք նախ և առաջ ցավակցություն են հայտնում զոհված ոստիկանի ընտանիքի անդամներին ու աղոթում վիրավորների համար։ «Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր, և հորդորում ենք Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն»,- հավելեց խոսնակըՎաշինգտոնյան այս ձևակերպումը փոքր-ինչ տարօրինակ է, քանի որ այնքան էլ հասկանալի չէ, թե «զսպվածություն» ասելով ինչ նկատի ունի ամերիկյան քաղաքական վերնախավը: Երբ ԱՄՆ որևէ բնակավայրում հայտնվում են ահաբեկիչներ կամ զինված մարդիկ, ապա տեղի իշխանությունների գործողությունները խիստ միանշանակ են, այսինքն՝ առանց ավելորդ զսպվածությունների: Եվ հասարակությունն էլ դա ընկալում է իբրև անխուսափելի հանգուցալուծում: Եթե որևէ ամերիկացի պաշտոնյա ակնհայտ վտանգի առկայության պայմաններում խոսի զսպվածության մասին, հասարակական կարծիքը նրան կոչնչացնի: Բացի այդ, ամերիկյան զսպվածությունը, հատկապես վերջերս, աշխարհը գրեթե զարմացրեց. ամերիկացի ոստիկանները նեգրերին սատկեցնում են ճանճի պես, հատկապես երն նրանք ձեռնաշղթաների մեջ են: Ինչևէ...


Բայց Վաշինգտոնը մեզ այլ բան է խորհուրդ տալիս: Երևի նրա համար, որ մենք Ամերիկա չենք: Մենք պարտավոր ենք ավելի հանդուրժող գտնվել, թեև, ինչպես նրանք են պնդում, «քաղաքական փոփոխությունները պետք է իրականացվեն ժողովրդավարական եղանակով»։ Բայց որոշակի վերապահումներով...

 

shame.am 
Այս նյութը դիտել են - 4083 անգամ