Վստրեչի Ապերը փորձում է ճնշել Սարի Թաղի բնակիչներին
2016-07-20 07:19:00

Երեկ լարված իրավիճակ էր նաեւ Սարի թաղում:  Սարի թաղի մի խումբ բնակիչներ ցանկացել են միանալ եւ իրենց աջակցությունը հայտնել պայքարող քաղաքացիներին, սակայն ոստիկանները փակել են ճանապարհը եւ նրանց թույլ չեն տվել:

Ոստիկանները պատասխանում էին,  որ եկել են իրենց անվտանգությունը ապահովելու համար:

Ոստիկանների եւ Սարի թաղի բնակիչների միջեւ բախում է սկսվել. բնակիչները հարվածել են ոստիկաններին, նրանց վրա քարեր են նետել: Ինչից հետո ոստիկանությունը մի քանի անգամ օդ է կրակել:

Ահա այս ամենից հետո տեղեկություններ են տարածվում, որ քրեական հեղինակություն Վստրեչի Ապերը ամեն կերպ փորձում է վախեցնել Սարի Թաղի թաղային հեղինակություններին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին թույլ չտան, որ բնակիչները շարունակեն անհնազանդությունը:

Այս պահին դեռ հստակ չէ, թե ինչպիսի արդյունքների են հասել քրեական հեղինակությունները և արդյոք կարողանալու են ճնշել ընդվզած քաղաքացիներին:

Այս նյութը դիտել են - 4339 անգամ