Միլիարդատեր Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից
2016-07-20 08:43:00

Թրամփը պաշտոնապես դարձավ Հանրապետական կուսակցության թեկնածու

donald_trump

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կուսակցության ազգային համագումարի ժամանակ Թրամփը ստացել է անհրաժեշտ 1237 ձայնը: Ամերիկյան հեռուստաընկերությունները քվեարկության գործընթացն ուղիղ եթերում են ներկայացրել:

«Մեծ պատիվ է լինել ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու: Ես համառորեն աշխատելու եմ եւ ձեզ հուսախաբ չեմ անի»,-մեկնաբանել է Թրամփը:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2016թ.-ի նոյեմբերի 8-ին: Վերջին սոցհարցումներով, Դոլանդ Թրամփը  շատ քիչ է զիջում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր միակ մրցակցին`Դեմոկրատական կուսակցությունը  ներկայացնող Հիլարի Քլինթոնին։

Աղբյուր` ՏԱՍՍ

Այս նյութը դիտել են - 7291 անգամ