Պետականությունը ժողովուրդն է, որը պետականության հիմքն է...
2016-07-20 09:09:00

Հասարակական-քաղաքական-մշակութային  «փաղանգը»  չորրորդ օրն է նույն գնահատականներով եւ որակումներով է հանդես գալիս /առանձին բացառությունները՝ չհաշված/:
Տպավորությունս այնպիսին, է, որ մի տեքստ է գրվել բոլորի համար ու ,,փոխանցիկ դրոշի,, պես իրար փոխանցելով ասում են նույն բանը:
Ամո՛թ է, պարոնա՛յք եւ տիկնա՛յք փափկասուն...
Ասում եք՝ ահաբեկչություն, արկածախնդրություն, դավաճանություն, պետականությունը վտանգված է, պետք է բացառել արյունահեղությունը եւ այլն...
Ասողներն էլ այնպիսիք են, որ տարբեր ժամանակներում դիմել են այդ քայլերին: Իրենք էլ չեն դիմացել արկածախնդրության, ահաբեկչության, արյունահեղության գայթակղությանը եւ գործել են պետականության դեմ:
Հիմա եկել բոլորիս գլխին լոլո են կարդում, քանի որ հեղինակներն իրենք չեն: Իրենք արդեն այդ ամենը արել են ու հիմա ՍՍ-ի հաճախորդներն են...
Նողկալի է այս ամենը, նո՛ղ-կա՛-լի՛...
Իսկ ես համարում եմ, որ պետականությունը ե՛ս եմ:
Պետականությունը ժողովուրդն է, որը պետականության հիմքն է: Ժողովուրդն է իր գոյությամբ գծում պետականության սահմանները եւ նրանով են ամբողջանում պետականության բոլոր բաղադրիչները:
Իսկ եթե պետականության վերնաշենքում վերընկած տականքները արհամարհում են ՀԻՄՔԸ, ապա լինում է այն, ինչ տեսնում ենք...

 
Այս նյութը դիտել են - 5783 անգամ