Մի քանի տասնյակ մարդ բերման ենթարկվեց. թարմացվող (տեսանյութ)
2016-07-20 20:35:00

07;00 Նիկոլ Փաշինյանը իր էջում տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը, Վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը, շուրջ մեկուկես տասնյակ կուսակցականներ բեևման են ենթարկվել:

06;15  Ոստիկանությանը հաջողվեց  բացել Տիգրան Մեծի պողոտան, որը քաղաքացիները փակել էին մի քանի ժամ առաջ՝ աղբամաններով կառուցելով բարիկադներ: Այժմ հավաքարարները մաքրում են տարածքը:

04;50 Ոստիկանությունը հանկարծակի գրոհ սկսեց Խորենացու փողոցում հավաքված ցուցարարների վրա։ Մի քանի տասնյակ մարդ բերման ենթարկվեց։

Նշենք, որ ոստիկանները երկու անգամ հայտարարեցին, որ քաղաքացիների հավքն անօրինական է, սակայն քաղաքացիները չցրվեցին:

Բռնի ուժի կիրառմամբ, հայհոյանքների, հարվածների ներքո ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի տասնյակ ցուցարարների։ Գործողությունները ղեկավարում էր ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ով ևս անմասն չէր մնում հայհոյանքներ տեղալուց։

04; 25 Հավաքն անօրինական է և այն պետք է անհապաղ դադարեցնել։ Պահանջը կատարելու համար ոստիկանությունը 15 ժամանակ տվեց ցուցարարներին, հակառակ դեպքում ուժ կկիրառեն։

04;15  Ոստիկանությունը ժամանակ տվեց Խորենացի փողոցում գտնվող ցուցարարներին՝ ազատել փողոցի երթևեկելի հատվածը, հակառակ դեպքում ուժ կկիրառեն քաղաքացիների նկատմամբ։

 

 03:55 Իրադրությունն այս պահին Խորենացի փողոցում լարված է։ Նախ քաղաքացիական հագուստներով ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներից մեկին, իսկ քիչ անց քարեր ու փայտեր նետեցին Տիգրան Մեծի պողոտա բերման ենթարկված քաղաքացու հետևից գնացած ցուցարարների ուղղությամբ։

Ոստիկանությանը հաջողվեց վերաբացել Տիգրան Մեծի պողոտան, որը քաղաքացիները փակել էին մի քանի ժամ առաջ։ Խորենացի փողոցում այժմ երգում է Անի Նավասարդյանը, ում նկատմամբ ևս բռնություններ են կիրառվել։

03;15 Դերասան Հրանտ Թոխատյանի համար անընդունելի է լարված իրավիճակում իշխանությունների վարվելակերպը։ Ըստ նրա՝ Էրեբունի ՊՊԾ շենքի գրավումից կարճ ժամանակ անց նրանք պետք է ակտիվորեն փորձեին ելքեր որոնել իրավիճակից դուրս գալու համար։ Դիմելով ժողովրդին՝ նա կոչ արեց դուրս գալ փողոց։ «Հիմա այստեղ պետք է 50-60000 մարդ լիներ»։ Հրանտ Թոխատյանը անհրաժեշտ համարեց, որ ժողովրդի կողքին կանգնեն մյուս արվեստագետները ևս։

 

02;30  Ուշ գիշերին Խորենացի փողոցի տարածքում մի մեքենա  ազդանշանը միացրածը պտտվում էր ցուցարարների արանքով: Քիչ հետո մի քանի մեքենա պտտվեցին եւ նրանց  գործողությունները ոչ մի ոգեւորություն չառաջացրեց ցուցարարների շրջանում:

01.50 «Սասնա ծռեր» խմբին իրենց աջակցությունը ցույց տալու համար հավաքված քաղաքացիներն իրենց պահանջները ներկայացրեցին:

Հոգևորականներին քաղաքացիներն ասացին, որ այս պահին պահանջում են որ Սարի թաղից բերման ենթարկված տղաներին ազատ արձակեն: Նրանք հիշեցրեցին, որ տղաներին դատապարտելու դեպքում կարող է առնվազն 5 տարի ազատազրկում լինի։ «Եթե ուզում եք Ձեր առաքելությամբ պիտանի լինել մեզ, տղաներին բերեք»,- դիմելով հոգևորականներին ասացին քաղաքացիները:

01. 25 Հոգևորականը վերադարձավ՝ ասելով, թե ոստիկանները ասացին՝ տեղյակ չեն ոչ ոքից: Ցուցարարները դժգոհ են հոգևորականի բանակցություններից:

01. 15 Քիչ առաջ Խորենացի փողոցում ոստիկանական պատի մոտ գտնվող մեկ քաղաքացու ոստիկանները բերման ենթարկեցին: Կրկին մթնոլորտը լարվեց։ Հաջողվեց կանխել հերթական բախումը։ Ցուցարարները պահանջում են քաղաքացուն: Հոգևորականը գնաց ոստիկանների մոտ՝ պահանջը ներկայացնելու:

a1plus.am

Այս նյութը դիտել են - 3371 անգամ