Երբ իշխանության փոխարեն խոսում են դհոլները...2016-07-20 22:02:00


Հայաստանում անիշխանության պայմաններում գործի են դրվում տարբեր տրամաչափի դհոլներ որոնց նպատակը պետք է լինի իշխանությունների տեսակետը հանրությանը ներկայացնելը:
Այս «ազնիվ» գործի մեջ իրենց ներդրումն են ունենում Արամ Զավենի Սարգսյանը և Դավիթ Շահնազարյանը:
Եթե Շահնազարյանի պահվածքը հասկանալի է, նա պաշտոն է ստացել և հիմա պետք է «ատռաբոտկա» անի, ապա Արամ Զավենի Սարգսյանի պահվածքը վկայում է, որ իշխանությունները լուրջ խնդիր ունեն, և այն մարդուն ում պետք է օգտագործեին ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության դեմ պայքարում, այսօր օգտագործում են Ժիրայր Սեֆիլյանենց դեմ: Այս ամեն ինչը ոչ միայն ցույց է տալիս Արամ Զավենիչի կամ Դավիթ Շահնազարյանի տխմարությունը, այլ նաև ցույց է տալիս իշխանության ներսում տիրող վախի ու ճգնաժամի չափը: Մեր երկրին բացարձակապես պետք չի մի իշխանություն, որը կրիտիկական պահի հույսը դնում է ժամկետանց քաղաքական «մանկլավիկների» վրա:Հակոբ Տեր-Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 4573 անգամ