ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քաղաքական դաշտի դիտավորյալ ամայացումը, մտավորականների հարկադիր ձեռնասունացումն ու ամլացումը այյ սրանով է հղի. պետք եկած պահին մեկը չկա, որ ժողովրդի մոտ վստահություն վայելի և բնական մեդիատոր հանդիսանա կողմերի միջև: Այ սա՛ է ողբերգությունը, և էս հալով Սահմանադրություն ենք փոխում, պառլամենտարիզմ ենք խաղացնում։
Այս պահին և այս ռեսուրսով այլևս ակնհայտ է, որ պառլամենտարիզմը մեզանում ծիծաղելի է, և ուրեմն՝ դեռևս չսկսված՝ դատապարտված։ Երկրի հետագա համակարգային կառավարման տեսանկյունից հենց այս խնդրի լուծումն է անհրաժեշտ տալ, և տալ այսօր։ Դա կլինի նաև ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալին»։
Այս նյութը դիտել են - 5767 անգամ