Երբ խառնափնթոր բազմությունը փորձում է ամբոխ ղեկավարել, դու ոչ թե մնում ես երկու քարի արանքում, այլ փորձում ես դուրս քաշել իրավիճակից այն անպետք երևույթները, որը հետո դառնալու է ցավ ու ցավագարի աչքերում ավելի է բորբոքվելու... սաստականալու... Այս իրավիճակում, ոչ թե պետք է պետություն ղեկավարող անձը ուժային կառույցներին դուրս հանի ժողովրդի դեմ, այլ պետք է բանակցություններ վարի ժողովրդի հետ... իսկ եթե ժողովրդին թողել է այս իշխանությունը անտարբերության մեջ ու ոստիկանների միջոցով է փորձում իրավիճակ փոխել, ապա անխուսափելի է անմեղ մարդկանց զերծ պահել ցանակացած ծայրահեղ քայլերից...
Հայրենիքը անձերի ինքնահաստատվելու միջոց, փրկություն չէ...
Ո՞վ եկավ ու փչացրեց մարդուն, տեղից էլ Սուրբ չէր մարդը, հիմա սուրբ-սուրբ խաղացողները մարմին են հագել, որ չերևա ներսի սատանան: Ախ, եթե վերլուծություններ անելուց գոնե մի քիչ հասկանայիք մարդուն, մի պահ դատապարտելուց առաջ, դատապարտյալի աթոռին ձեզ տեսնեիք, միգուցե այդ ժամանակ, որևէ վիրավորանք, մեղադրանք հասցնելուց առաջ զգույշ կլինեիք ու ձեր խիստ վերլուծական բառերը, որ արհեստականորեն դարձնում եք նախադասություն, միտք չէր դառնա ու չէր փաթաթվի մարդու վզին… Չէ որ մեղադրելը դժվար գործ չէ, իսկ հասկանալ, գնահատելը, ըստ էության, ամեն մարդու ուղեղի ու ողնաշարի բանը չէ, ուստի մի քիչ ինքնամաքրվելն ու ողնաշարը կորությունից փրկելու գործընթացը մարդուն չէր խանգարի: ՈՒրիշի ժող գործիքների, հատկապես կլառնետի հնչեցրած նվագի տակ պարելուց առաջ մտածելը, թույլ կտար մարդուն, որ հասկանար՝ թևերը վերև հանելուց, բան չի փոխվելու, չի պակասելու ազգի ցավն ու սեփական հայրենիքը ուրացողների քանակը:
Մինչև հիմա շատերը մնացել են նույն անողնաշարն ու ցինիկը, դրա համար էլ որոշ Մարդիկ այսօր կամ քարկոծվում են, նույն անողնաշարների կողմից կամ բռնաբարվում նույն ապաշնորհների ձեռքով, իսկ որոշ մարդիկ էլ, որ մի քիչ ազնվություն ու մի քիչ Մարդ են մնացել, դարձել են փոքրամասնություն ու հենց այդ կարգին փոքրամասնությանն էլ ասում են՝ գիժ, կամ խելագար, իսկ ես սիրում եմ գժերին ու խելագարներին:
Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 4470 անգամ