Երևանի Սարի թաղ կոչվող թաղամասում տեղի բնակիչների և ոստիկանության միջև ծայր առած բախումը անմիջապես վերագրվեց Էրեբունու համայնքում զինյալ խմբի կողմից ոստիկանական հաստատությունը զավթելու դեպքերին:
Վարկածներ հնչեցին, թե իբր թաղի տղաների մի խումբ գնում էր միանալու ՊՊԾ գնդում գտնվող զինյալներին, ինչը գրեթե անհեթեթ տարբերակ էր:
Եվ ահա այդ դեպքերից անմիջապես հետո հանկարծ Երևանի քաղաքապետարանըպաշտոնական հաղորդագրություն է տարածում այն մասին, որ հաշվի առնելով Մովսես Խորենացի փողոցի Սարի թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոցն ընկած միջանկյալ հատվածն անորոշ ժամանակով փակ լինելու հանգամանքը և Սարի թաղն սպասարկող հասարակական տրանսպորտի խաթարված աշխատանքի հետ կապված լուծումներ գտնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված տարածքի բնակիչների դիմումը, քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պատասխանատուները հարցը քննարկել են սպասարկումն իրականացնող ընկերության տնօրինության հետ, որի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել տվյալ երթուղին ժամանակավորապես շահագործել այլ երթուղով:
Սրա հետ մեկտեղ սկսեցին լուրեր շրջանառվել, որ Սարի թաղի բնակիչները բազմիցս դիմել են քաղաքային իշխանություններին ջրագծերի, էլեկրաէներգիայի մատարկարարման, վատ ճանապարհների և սոցիալական բնույթի այլ խնդիրներով, սակայն դրանք մնացել են անարձագանք:
Միաժամանակ տեղեկություն հայտնվեց, որ բնակիչներին աջակցելու առաջարկով Տարոն Մարգարյանին էր դիմել նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ի՞նչ է ստացվում: Փաստորեն միջադեպի համար առիթ էին դարձել խնդիրները, որոնք պարոն Տարոնը տևական ժամանակ անտեսել էր և միայն հիմա, երբ նկատեց, որ բանը բանից անցել է, շտապեց արագ կարգավորել:
Բայց կարծես թե չափազանց ուշ է:
Ինչ լինելու էր, արդեն եղավ:
shame.am