Հայրենիքը կարիք ունի փորձառու, բանիմաց, դիպլոմատ և համարձակ քաղաքական գործիչների...
2016-07-21 10:01:00

Քաղաքականությունը գիտություն է, այն ենթադրում է ՝ բացի հայրենասիրությունից, քաղաքական բանիմացություն,փորձ, հավասարակշռված, ճկուն գործունեություն ի շահ երկրի, և ի շահ ժողովրդի։

Քաղաքականությունը նաև ենթադրում է հաստատակամ ներկայություն ընտրազանգվածի առջև՝ինչպես հաղթանակների այնպես էլ դժվար պահերին։ 

Այս մի քանի օրվա իրադարձությունները եկան ապացուցելու որ մեր Հայրենիքը կարիք ունի փորձառու, բանիմաց, դիպլոմատ և համարձակ քաղաքական գործիչների։ Երկրում լուրջ, միջազգային մակարդակի քաղաքական դասընթացների ակնհայտ պակաս ունենք և՛ իշխանական օղակներում և՛ ընդդիմության։ 

Կարծում եմ այդ բացը այսօր լրացնում է Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը ու իր նման հատուկենտ մարդիկ, այն դեպքում երբ մեր երկրին նրանց նման բազում մարդիկ են անհրաժեշտ։

Արման Ավագյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 2838 անգամ