459 ուղևոր տեղափոխող Air France-ի ինքնաթիռում ռումբ է հայտնաբերվել...
2015-12-20 18:57:00

Քենիայի իշխանությունները հայտարարել են, որ Air France ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում ռումբ է հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացնում Associated Press-ը, ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում:

Նշվում է, որ քենիացի մասնագետները պայթուցիկ սարք են հայտնաբերել և այն տեղափոխել են օդանավակայանի տարածքից դուրս:

Air France ավիաընկերությունը իր ուղևորներին տեղափոխելու համար հավելյալ չվերթ է կազմակերպել դեպի Քենիա:

Air France ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Մավրիկիից դեպի Փարիզ, արտակարգ վայրէջք կատարել Քենիայի օդանավակայանում այն բանից հետո, երբ ինքնաթիռի զուգարանում կասկածելի իր է հայտնաբերվել:

Ընդհանուր առմամբ ինքնաթիռում գտնվել է 459 ուղևոր և անձնակազմի 14 անդամ:

Slaq.am - Լրատվական աղբյուր
 
Այս նյութը դիտել են - 1505 անգամ