Ոստիկանությունը ժամանակ ձգելով հյուծում է տղաներին, որ գրոհի2016-07-21 14:14:00
Խորենացի փողոցում ոստիկանները կրկին դիրքավորվում են, բարի կամք չկա, ապստամբներին սնունդ հասցնելու որևէ նպատակ չկա, չնայած քիչ առաջ ՀՀԿ խոսնակ Շարմազանովն ասաց, որ ուզում են իրավիճակը լուծել խաղաղ ճանապարհով:
ՀՀԿ-ի և քաղաքական իշխանության խոսքը գրոշի արժեք չունի և մնում է, որ ժողովուրդն ի վերջո կարողանա իր վճռականությամբ գոնե սնունդ հասցնել տղաներին, եթե ոչ օգնության: Արդեն ակնհայտ է, որ իշխանությունը չի ընդունել ապստամբերի և ժողովրդի մի ստվար զանգվածի պահանջը և որոշել է ժամանակ շահելով՝ տղաներին հյուծել ու գրոհել:
Այդ ընթացքում միաժամանակ շարունակելու են գիշերային մարդաորսը այն ժամերին, երբ քաղաքական գործիչները ժողովրդին զբաղեցնելու, հանդարտեցնելու իրենց գործն անելուց հետո /ինչպես երեկ/ գնան տուն: Ով մնաց, նրանց էլ կբռնեն նույն թուրքաոճ մեթոդներով:
Շարժումը չվիժեցնելու համար նախ պետք է քաղաքական գործիչներին կամ ինչպես ցուցարարներից մեկն էր ասում՝ Սերժիկի «պամպերսներին», ընդհանրապես հանեն այդ տարածքից կամ բերեն առաջին գիծ՝ ոստիկանական պատի մոտ: Եթե խուսափեն, ուրեմն գրոհ կլինի:
Ժողովուրդը պետք է ավելի զգոն լինի և նկատի իշխանական գրոհից առաջ հրապարակ նետվող ախտանշանները. Օրինակ՝ ոստիկանների դիրքավորվելը, հանդերձանքը, փոխոստիկանապետեր Սամվել Հովհաննիսյանի և հատկապես Լևոն Երանոսյանի հայտնվելը ոստիկանների կողքին:
Իսկ մինչ այդ կարող է հայտնվել Չոռնի Գագոյի՝ Գագիկ Բեգլարյանի հայտնի տաքսիստը տաքսիստների շարասյունով կամ այլ մեքենաներ, որոնք ուշ ժամին իրենց աղմուկ-աղաղակներով, միացված բարձր երաժշտությամբ ուղղակի ձևական առիթ կտան ոստիկաններին՝ հավաքն անօրինական կամ գործողություններն ապօրինի որակելու, ապա՝ հարձակվելու համար:
Քահանաներն էլ կարող են ուղղակի ժամանակ խլել աղոթելու համար, ինչը երեկ փորձ արվեց՝ հավաքվածներին պարտադրել Նիկոլ Փաշինյանի առաջարկով:
Թույլ չտաք քաղաքական գործիչներին՝ թելադրել ձեզ. որտեղ դրանք հայտնվում են, ժողովուրդը միշտ տուժում է: Թող գնան ԱԺ-ում՝ ինչքան ուզում են՝ կուսակցաշինվեն, մինչև ժողովուրդը դրանց «կուսազրկի»: Երկիրը ծախեցին իրենց ընդունած օրենքներով, հիմա եկել են՝ միջնորդ լինելու…
lakmoes.am
Այս նյութը դիտել են - 6944 անգամ