Կարո Եղնուկյանը կալանավորվեց երկու ամսով
2016-07-22 10:39:00

 

Քիչ առաջ դատարանը որոշեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին կալանավորել երկու ամսով։   Նրա  փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դատարանը հաշվի չառավ իրեննց առաջարկները, նույնիսկ երբ առաջարկվեց սահմանել գրավի չափ՝ ըստ հայեցողության՝ կալանքը խափանման միջոց ընտրելու փոխարեն։

Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար, որով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում։

a1plus.am

Այս նյութը դիտել են - 4844 անգամ