Իսկ ովքեր են Շիրխանյանի հետևում կանգնած. Եթե Շիրխանյանը սկսեց խոսել, ապա երկրում նոր զարգացումներ կսկսվեն… Վահան Շիրխանյանը պատահական մարդ չէ, նա զբաղեցրել է երկրի կարևորագույն պաշտոնները, եղել է Սպարապետի թիմի ամենակարկառուն դեմքերից մեկը: Հնանրավոր չէ, որ նա հենց այնպես էմոցիայի տակ ընկներ ավազակախմբի ղեկավարի ազդեցության տակ և կատարեր նրա հրամանները: Համարում եմ շատ հնարավոր, որ Շիրխանյանից բարձր էլի մարդիկ կան այս գործում: Հարց է ծագում, իսկ նրանց երբ են ձերբակալելու…Հնարավոր է Շիրխանյանը սկսի խոսել, ապա…
Հիշեցում. Վահան Շիրխանյանը կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր խմբին մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ:
Ս.թ. նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր Արթուր Վարդանյանի գլխավորած հանցավոր խմբի վնասազերծման մասին: - See more at: Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանին: «Առավոտ»-ին հայտնի դարձավ, որ Վահան Շիրխանյանի շահերի պաշտպանությունը նրա խնդրանքով ստանձնել է «Ֆորում իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը: