Մարդը իր կյանքի գնով Արցախ է ազատագրում, էսօր ինչ որ մի խրտվիլակ թքում է այդ կյանքի, արյան ու տան վրա
2016-07-22 11:48:00

Պավլիկենց մեղադրում են ... շատերը։
Տղաների անկեղծությանն ու նվիրվածությանը մի՛ կասկածեք։ Թե հիմա էս պահից օգտվելով ովքեր են ուզում ինքնահաստատվել կամ տիրանալ, դա արդեն ուրիշ խնդիր է։ Տղաների քայլը սահմանափակ ուղեղների տեր անձանց համար կարելի է բացատրել այսպես ... 

Ենթադրենք դու ապրում ես վարձով, շատ երկար տարիներ, երազում ես քո սեփական տանիքը ունենալ։

Շատ դժվարություններով, որդուդ արյունով, հորդ մահով տուն ես ձեռք բերում, կահավորում ես, հայի համար ամենակարևոր ՌՈԿՈԿՈ սերվիս ես առնում, ԲԱՔՍԻ համակարգ ես տեղադրում, ՊՈւԼՏՈՎ հեռուստացույց ես առնում ու նման լիքը լավ բաներ։ Մեկ էլ մի պորտաբույծ գալիս ու քեզ դուրսա շպրտում ու ինքնա տիրանում քո՝ արյունով ձեռք բերած տարածքին։

Ի՞նչ պետք է անե՞ս, զիճե՞ս։

 Իհարկե ոչ։

Նույնն էլ այս պարագայում- մարդը իր կյանքի գնով Արցախ է ազատագրում, էսօր ինչ որ մի խրտվիլակ թքում է այդ կյանքի, արյան ու տան վրա։

Դե ասեք, որ նա սխալ է (թե ով ինչքանով է օգտվում ստեղծված վիճակից, մի շփոթեք տղաների ազնվության հետ) ...

Հայարփի Քարամյան
Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 6992 անգամ