Խորենացի փողոցում իրավիճակն այսօր համեմատաբար հանգիստ է, մարդկանց շարքերը այժմ գնալով նոսրանում են: Մեր թղթակիցը հաղորդում է, որ Խորենացի փողոցի «Սարի թաղի» հատվածում ոստիկանական ուժերի անհանգիստ տեղաշարժ է նկատվում:
Խորենացի փողոցի այս հատվածում մի խումբ զինված ոստիկաններ արագ կերպով քիչ առաջ շարժվեցին դեպի ՊՊԾ գնդի շենք: Թղթակիցը հավելում է նաև, որ ոստիկաններից ոմանք ՊՊԾ գնդի տարածք շարժվեցին հարակից շենքերի բակերով` այդ կերպ դուրս մնալով տեսադաշտից:
Մեր թղթակցին ականատեսը պատմել է, որ քիչ առաջ նկատել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` մի խումբ ոստիկանների հետ Խորենացի փողոցի «Սարի թաղի» հատվածում: Առաջարկում ենք իրադարձություններին հետեւել ուղիղ միացմամբ
Այս նյութը դիտել են - 6619 անգամ