Այժմ իրար միս ուտելու ժամանակը չէ... կրքերը բորբոքելու, խմբավորված կուսակցական լիդերներին պաշտպանելու, իրար դեմ դուրս գալու ժամանակը չէ: Ժողովուրդը պետք է հիշի, թե ովքեր են եղել նրանց կողքին, երդվել, դեմ-կողմ արտահայտվել ու այս օրերին քանիսն են նրանց թիկունք: Ավելի քան սթափ պետք է լինել, ավելի քան զգոն ու հավասարակշռված: Թույլ չտալ սադրիչ գործողություններին, թույլ չտալ ժողովրդին ապակողմնորոշող քայլեր հրահրողներին...
Խորենացու փողոցում ինքնաբուխ դուրս եկած ժողովուրդ կա, իհարկե մեջները կլինեն կուսակցականներ, կողմ-դեմ արտահայտվողներ, իրավիճակը սխալ գնահատողներ, շեղող ու տարբեր ուղղություններ տանող կոչեր, սադրիչներ, դա ընթացքում ջրի երես դուրս կգա և սթափ ժողովուրդը կկարողանա հաղթահարել իրենց մեջ աշխատող դավաճաններին հեռացնել տարածքից... Հիմա ով էլ, որ հայտնվի ու փորձի «ղեկավարել» ժողովրդին, ճառ ասել, օգուտ-անօգուտ, միևնույն է, բոլորն ունեն փնթի անցյալ... ավելորդություններից պետք է խուսափել...
Հապշտապ ազատել Ժիրայր Սեֆիլյանին, որ առաջնորդի ըմբոստացած ժողովրդին... ինչպես նաև մյուս քաղբանտարկյանլներին... այս հարցը պետք է լինի առաջնայինը, հետո իշխանափոխությունը:
Կարծում եմ Պավլիկ Մանուկյանն ու տղաները կկարողանան ճիշտ որոշումների, քննարկումների միջոցով հասնել նրան, որ երկիրը վերջապես տեր ունենա, խաղաղվի, իսկ երկրում տիրող խառնաշփոթը անցնի...
Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 7264 անգամ