Նորից զոհ ունենք, մի նոր զինվորի կորուստ, մի նոր անուն, վշտամորմոք մի նոր մայր, որ ծնկները կծեծի, նոր հառաչանքներ կլսվեն, մի նոր տառապանք իր բույնը կհուսի՝ նորից հաստատելու այն ճշմարտությունը, որ ազերին խարդավանքների է սովոր, առավել ևս, երբ մենք կորցնում ենք ինքներս մեզ: Իսկ նա հրճվում է ու իր արնոտ թաթը նորից է մեկնում, զգացնել տալիս իր գոյությունը, որ դուք պառակտվեք, իսկ ես իմ արյան հրճվանք եմ անում և ողջունում ձեր մասնատվելը: Մենք մեր տեսակով աշխարհն ենք ուզում փոխել կարծես, մաքուր ու արդար նոր կյանք ենք ուզում մեր արյունարբու թշնամու կողքին, իսկ նա ծաղրանքով հանդես է բացում մեր դեմ հանդիման:
Բակում խաղացող երեխաներին խնայե՞լ գիտի…. Կրակոցների արձագանքներն եմ լսում կարծես, կիսատ մանկության ահուսարսափի ստվերն է երևում հեռվից հեռու…Սարդոստայն է հյուսվում ասես, ամենուր մահվան ժանգահոտ ձայներ են լսվում, բայց ապրում ենք մենք սահմանին մոտիկ, մաքուր, անաղարտ զինվորի կողքին, զինվորի ապրած ամեն մի օրով, ու հանկարծ նոր զոհ, երեխաների մի նոր կիսատ խաղ, պատրաստ ճամպրուկներ՝ արտագաղթելու…
Եվ ու՞մ ենք տարածքներ զիջում այս մի բուռ հողից, այդ հողում ծպտված մեր հառաչանքներից… Արյան ծարավ, գլխատելու սովոր այդ մարդակերների՞ն: Մեր ձեռքով սրբացված հողի՞ց ենք բաժին հանում «ազերի» կոչվող այս քոչվոր ցեղին, որ սպանել գիտեն, մորթել ու հրճվել, իրենց զոհին խոշտանգել գիտեն, բզկտել մաս-մաս: Սոսկում եմ նույնիսկ, երբ ազգս ասես մասնատված նորից նոր կյանք է ուզում, ցավոտ ու ցասկոտ իմ հող հայրենին՝ իր հոգում պահած անկատար հույսեր, հայացքն է հառել գալիք օրերի վառ երազներին, ու հանկարծ նոր զոհ, մի նոր տառապանք:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 4294 անգամ