Էս անգամ էլ չհամախմբվեցի՛ք ու մնացի՛ք նույն տաշտակում...2016-07-24 09:14:00
Հայաստանում բնակվողնե՛ր,
Եթե մի օր հեռախոսը վերցրել եք ու ականջիս լացել, թե լավ չենք ապրում, հացի փող չունենք, աշխատանք չունենք, կոմունալները մնացել են, երեխես ուռուցք ունի, օգնեք կարիքավոր ընտանիքներին, օգնեք զինվորին և այլն, շատ հանգիստ ձևով այս օրերն եմ հիշեցնելու։
Ունեք էն` ինչ ունեք, կունենաք էն` ինչին արժանի եք ...
Ես փախել եմ, փրկվել եմ, ֆիզիկապես չեմ պայքարում, բայց վստահաբար եմ ասում, եթե այդտեղ լինեի փողոցներից տուն չէի գնա։ Իմ համար չեն էտ մարդիկ իրանց կյանքը զոհասեղանին դրել, ՁԵՐ համար են դրել, գնացեք պայքարեք ձեր լավ կյանքի համար, եթե չէ՝ էլ սրանից հետո հեռախոսը չվերցնեք ու չնվնվաք։
ՀԳ.. Կարծես թե Երևանում մեծ զանգվածը լավ էլ ապրում է, ու ոնց հասկացա Արմավիրը, Էջմիածինը, Աբովյանը, Վանաձորը, Գյումրին, Ագարակը, Ալավերդին, Աշտարակը, Արարատը, Ապարանը, Գորիսը, Դիլիջանը, Հրազդանը, Կապանը, Մեղրին, Նոյեմբերյանը, Չարենցավանը և մնացած 32 քաղաքները պուպուշ նախագահ ունեն ու իրանց կյանքը շքեղության մեջ է անցնում։
Բա մի քիչ օգնեք ինձ՝ դրսում գտնվողիս, գումարով, հագուստով, և ընհանրապես ինչով կարող եք։
Էս անգամ էլ չհամախմբվեցի՛ք ու մնացի՛ք նույն տաշտակի վրա:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ յուրաքանչյուր Հայաստան ուղարկվող լումաս կուղարկեմ Մոզամբիկի անապահով ընտանիքին, Սիրիայի զինվորին, Սոմալիի տատիկ-պապիկին, բայց ոչ թե տանը նստող, կառավարությունից բողոքող և ոչինչ չանող ցանկացած հայի՝ սկսած իմ բարեկամներից, որոնք շատերիդ նման չանա են թուլացնում համացանցերում միայն։
Էսքան էլ անթասիբ ազգ, ես կմեռնեի, բայց ինչ որ մեկի ձեռքում թելով կապված տիկնիկ չէի լինի .... Ով ուզում է թող ինձ հեռացնի իր ընկերներից, մեկ է՝ ես գիտեմ, որ ես ճիշտ եմ, դուք էլ գիտեք, ուղղակի որ իմ անումը սերժ չի՝ լավ էլ աքլորանում եք ....
Չնայած ես էլ եմ հետ գնալու, էնտեղ լավ է, տունը նստած կդժգոհեմ սփյուռքից էլ ու կասեմ՝՝ «էշեր»ը ինձ կպահեն:
Հ. Ք.
Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 9353 անգամ