«Հայ կանանց ճակատի» անդամ Սյուզան Սիմոնյանին նոր մանրամասներ են հայտնի դարձել սարի թաղի տղաների առեւանգման մասով: Հիշեցնենք, որ օրեր առաջ Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին պարզ էր դարձել, որ Սարի թաղից մի խումբ տղաների էին առեւանգել, որոնց գտնվելու վայրի մասին տեղկություններ չկան: Այդ մասին հայտնում է Galatv.am-ը:
Սյուզան Սիմոնյանն ասում է. «Երեկ ինձ հանրահավաքից տեղեկացրեցին, որ այն օրերին Սարի թաղից վեց տղայի առևանգել են և տարել Թոխմախ ու հենց Թոխմախի Մհերի աչքի առջև ծեծի և խոշտանգման ենթարկել: Հետո երբ բաց են թողել, ասել են, եթե որևէ մեկին բողոքեք, կսպանենք»:
Սյուզան Սիմոնյանը կոչ արեց հետաքննող լրագրողներին եւ իրավապաշտպաններին ուսումնասիրել եւ բացահայտել իրականությունը:
Հ.Գ. Որ քրեական աշխարհի կարկառուն ներկայացուցիչնեը մշտապես օգնել են իշխանություններին, դա գաղտնիք չէ: Ուստի օրակարգային է դառնում Սերժ Սարգսյանի հեռացման հետ միաժամանակ լուծել նաև նրա կրիմինալ բազայի հարցերը: Հատկապես նրանց, որոնք ասում են՝ ՛՛ավելի լավ չի՞ ռուսների ձեռի տակ լինենք՛՛ և ակտիվանում են ՌԴ-ին ձեռնտու նախաձեռնությունների, գործողությունների ժամանակ:
Այս նյութը դիտել են - 16955 անգամ