Ոստիկանները անհանգստացնում են իրենց. «Գալիս են տները, դարակներն են բացում, սանհանգույցից են անգամ մարդ տանում»։
2016-07-25 00:20:00

Սարի թաղի բնակիչներն այսօր Խորենացի փողոց էին եկել պաստառներով։ Նրանք պահանջում էին ազատ արձակել իրենց թաղամասի բնակիչներին, որոնք ձերբակալվել են օրեր առաջ՝ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Մինչև Խորենացի փողոց հասնելը, նրանք ակցիա են կազմակերպել նաև Սարի թաղում. «Մենք կանանցով մոտեցանք ոստիկաններին և պահանջեցինք ազատ արձակել և այլևս չհետապնդել մեր տղաներին: Նախ, ընդհանրապես չպատասխանեցին մեր հարցերին, հետո ծիծաղում էին մեզ վրա, իրենք իրար հետ զրուցելով ծիծաղում էին, երբ խոսում էր կալանավորի մայրը»:

Բնակիչները պատմեցին նաև, որ ամեն օր ոստիկանները անհանգստացնում են իրենց. «Գալիս են տները, դարակներն են բացում,  սանհանգույցից են անգամ մարդ տանում»։

 

 
a1plus.am
Այս նյութը դիտել են - 6444 անգամ