Նյու Յորքի նախկին քաղաքապետ, մեդիամագնատ Մայքլ Բլումբերգը ԱՄՆ նախագահական ընտրություններում կսատարի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին: New York Times-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Բլումբերգի օգնական Հովարդ Վուլֆսոնը:
Ըստ նրա՝ մեդիամագնատը Քլինթոնին կսատարի որպես բիզնես-առաջնորդ եւ անկախ քաղաքական գործիչ:
Պարբերականի փոխանցմամբ՝ Բլումբերգը դեմոկրատների շարքերը լքել է 2000 թվականին եւ Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել արդեն Հանրապետական կուսակցությունից: