Մինչ Ժիրայր Սեֆիլյանին տեսակցելը նրա պաշտպան Արա Զաքարյանին այսօր խնդրել էիք Սեֆիլյանից հարցնել, թե ճի՞շտ է Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, որ Սեֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից:
Տեսակցությունից հետո Արա Զաքարյանը մեզ փոխանցեց հետեւյալը.
«Ժիրայր Սեֆիլյանը շատ կարճ խնդրեց փոխանցեմ հետեւյալը, որ Բալասանյանը ստում է. այս ընթացքում նա երկու անգամ հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ այդ շփվելու ընթացքում իմ պաշտպանյալի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Բալասանյանը ոչ թե միջնորդի առաքելություն է իրականացնում, այլ փաստացի ստանձնել է Սերժ Սարգսյանի պաշտպանությունը»,- Սեֆիլյանի խոսքերը փոխանցեց Զաքարյանը՝ հավելելով, որ մոտ ժամանակահատվածում Սեֆիլյանն ավելի մանրամասն հայտարարություն կանի:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, իբր Ժիրայր Սեֆիլյանը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Այս նյութը դիտել են - 6506 անգամ