Քիչ առաջ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը:
Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար:
Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը:
Ավելի ուշ Աշոտ Ահարոնյանը գրեց.
«Այս պահին երրորդ մեքենան է այրվում»:
Արդեն լրանում է 48 ժամը, որ ՊՊԾ գնդում գտնվող Սասնա ծռերը զրկված են սննդից, բուժօգնությունից: Նրանք նաեւ կապի միջոցներից են զրկված: Այսօր առավոտյան Խորենացիում հավաքի ժամանակ նախաձեռնող խումբը իշխանություններին ժամանակ էր տվել՝ մինչեւ 20:00-ն, որպեսզի լուծեն սննդի, բուժօգնության եւ կապի խնդիրները: Սակայն իշխանությունները որեւէ քայլ չեն կատարել այս պահանջների ուղղությամբ:
Հիշեցնենք նաեւ, որ ՊՊԾ գնդի ներսում վիրավոր երիտասարդ տղա կա, ում կյանքին վտանգ է սպառնում:
Այս նյութը դիտել են - 4338 անգամ