Ինչո՞ւ էին ՊՊԾ գնդի տարածքում ռազմական ուղղաթիռներ թռչում. մեկնաբանում է ՊՆ խոսնակը
2016-07-25 22:48:00


Երեկ ՊՊԾ գնդի տարածքի վերևում ուղղաթիռներ էին պտտվում: ArmLur.am-ը փորձեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից ճշտել, թե ինչու էին  երեկ ՊՊԾ գնդի տարածքում ռազմական ուղղաթիռներ թռչում:

-Պարո′ն Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյանը երեկ Խորենացու փողոցում հայտարարեց, որ ՊՊԾ գնդի տարածքում պտտվող երեք ուղղաթիռների մեջ, ըստ տեղեկությունների, կան ռուսական ռազմաբազային դուրս բերված ուղղաթիռներ: Որքանով է համապատասխանում քաղաքական գործչի կողմից արված այս հայտարարությունն իրականությանը:

-Այն ինչ վերաբերում է ռուսական ուղղաթիռներին, ես չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, դրա համար դիմեք իրենց:

-Ավելի վաղ Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը մեր ուղիղ եթերում հայտարարեց, որ ուղղաթիռներից մեկը ռազմական է, և գտնվում է ՀՀ ՊՆ-ի ենթակայության տակ: Ճի՞շտ է, դա, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչո՞ւ:

-Ինչ վերաբերվում է ՀՀ ԶՈւ երի ուղղաթիռներին, ես արդեն մեկնաբանել եմ, որ դրանք իրականացնում եմ ուսումնամարզական թռիչքներ։ Այս տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ բնակչութկունը այդ հարցը տվել է, իսկ մենք կրկին անգամ նույն պատասխանն ենք տալիս։ 

armlur.am/560355

Այս նյութը դիտել են - 7308 անգամ