Ֆիլադելֆիայում տեղի ունեցող Դեմոկրատական կուսակցության համագումարի ընթացքում ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման, իր աջակցությունն է ցուցաբերել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ անվանելով նրան միակ թեկնածուն, ով արժանի է դառնալ պետության ղեկավար։ Այս մասին փոխանցում է CNBC–ը։
«Ընդամենը մի մարդ կա, ում ես վստահում եմ և ով նախագահ դառնալու որակավորում ունի, դա Հիլարի Քլինթոնն է»,– հայտարարել է Միշել Օբաման։
Նա հիշեցրել է, որ 2008թ. փրայմերիզին Բարաք Օբամայի հաղթանակից հետո Քլինթոնը «կրկին սկսել է ծառայել իր երկրին և այս անգամ՝ պետքարտուղարի պաշտոնում»։
Առաջին տիկինը նշել է նաև ԱՄՆ նախագահի թեկնածուի կամային հատկանիշների մասին և հավելել, որ Քլինոթոնն արտացոլում է ամերիկյան ժողովրդի խառնվածքը։
Այս նյութը դիտել են - 4824 անգամ