Արժանի ենք նրան, ինչ ունենք
2016-07-26 00:20:00

Այս ուր հասանք մենք, ազգային հերոսներին դարձրեցինք ահաբեկիչներ, մտավորականներին` մտավոռականներ, ակադեմիկոսներին` քոսոտներ, եկեղեցականներին` մաֆիոզներ, կառավարության անդամներին` դավաճաններ, ոստիկաններին` դավադիրներ:

Եթե Շառլ Ազնավուրին, Գոհար Գասպարյանին, Լուսինե Զաքարյանին, Օֆելյա Համբարձումյանին, Ռուբեն Մաթևոսյանին և ազգի մյուս մեծերին լսում է ազգի 10 տոկոսը, ապա Լիլիթ Հովհաննիսյանի, Զեյնաբ Խանլարովայի ոճով կատարված երգերը՝ 90 տոկոսը:

Երևի այս օրերին ամենալավը վերաբերվում ենք ազիկներին, ամեն դեպքում նրանց հասցեին առանձնապես վատ արտահայտություններ համացանցում չեմ հանդիպում:

Եթե այս ամենը իրականություն է, ուրեմն հաստատ իմացեք, որ այս ամենը ստեղծել ենք մենք, բոլորով և ուրեմն արժանի ենք նրան, ինչ ունենք:

Գագիկ Սուրենյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 7780 անգամ