Պավել Մանուկյանն ու որդին չեն մահացել. նրանք վիրահատվում են
2016-07-26 15:35:00

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցի, թե Պավել Մանուկյանն ու որդին մահացել են: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց այս լուրը` հայտնելով, որ նրանց այս պահին վիրահատում են: 

armlur.am/560701

Այս նյութը դիտել են - 5916 անգամ