Քաղաքագետ Մանվել Ղումաշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով երկու օր առաջ Բեռնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, նշեց, որ եղավ այն, ինչ-որ սպասելի էր բլորի համար՝ արդյունքների առանձնապես որևէ մեկը չէր սպասում:
«Հանդիպման նշանակությունն այն էր, որ ևս մեկ անգամ ընդգծվեց՝ այս խնդրի լուծմանը չկա բացի խաղաղ ճանապարհից այլ լուծում: Բայց պետք է նշել մի բան, որ իրավիճակը ղարաբաղյան խնդրի շուջ փոփոխվել է ու այն չէ, ինչ կար ասենք 1.5 տարի առաջ: Դա կապված է տարածաշրջանային խնդիրներով ու Ադրբեջանի ներքին ու արտաքին խնդիրներով»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե համանախագահների հայտարարությունները դարձյալ ուղղված էին երկու կողմերին, ոչ թե իրավիճակը սրող Ադրբեջանին, քաղաքագետը նշեց, որ համանախագահների գործառույթը մեկն է՝ երկու կողմերին միշտ բերել բանակցությունների:
Այս նյութը դիտել են - 1713 անգամ