Մի՞թե կարելի է այդքան չհամապատասխանել պաշտոնին
2016-07-26 23:48:00

«Ժողովուրդը» ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է՝ ճի՞շտ է արդյոք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի այն հայտարարությունը, որ ոստիկանության գնդի վրա ռուսական ռազմական ուղղաթիռ է երևացել»:

Պարոն Հովհաննիսյանը միայն իրեն հատուկ ամբարտավանությամբ, չմտածելու հազվագյուտ կարողությամբ և կարճատեսությամբ պատասխանել է. «Այն ինչ վերաբերում է ռուսական ուղղաթիռներին, ես չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, դրա համար դիմեք իրենց»:

Այ քեզ բան:

Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարությանն այլևս չի էլ հետաքրքրում, թե ինչու են մայրաքաղաք Երևանի երկնքում սավառնում օտար պետության (թող որ ռազմավարական դաշնակից) թռչող սարքերը:

Այս մարդը վաղը կարող է նույն բանն ասել նաև թուրքական, ադրբեջանական և նույնիսկ ղազախական ուղղաթիռների մասին, եթե դրանք մի գեղեցիկ օր վայրէջք կատարեն ՀՀ ՊՆ շենքի տանիքին:

Արծրունը, հավանաբար, մեզ կառաջարկի՝ գնացեք դրանց օդաչուներից հարցրեք, թե ինչու են եկել: Իսկ մի՞թե դժվար էր այլ, առավել սոլիդ պատասխան տալ և նշել, օրինակ, որ ռուսական ուղղաթիռների թռիչքները Հայաստանի օդային տարածքում միշտ համաձայնեցվում են պաշտպանության գերատեսչության հետ և իրականացվում են ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման համաձայնագրի շրջանակներում:

Դե իսկ ՊՊԾ գնդի հետ կապված լարվածությունը թուլացնելու նպատակով էլ կարող էր հավելել, որ այդ թռիչքները որևէ առնչություն չեն ունեցել գնդի տարածքում գտնվող խմբի գործողությունների հետ:

Էդիկ Անդրեասյան 

hraparak

Այս նյութը դիտել են - 4819 անգամ