«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս սեզոնին արդիական են շնչառական հիվանդությունները, առավելապես՝ գրիպը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ նշելով, որ Իրանում տարածված խոզի գրիպը Հայաստան էլ հասավ, բայց նրա գնահատմամբ՝ լուրջ վիճակ չէ:
Ինֆեկցիոնիստը նշեց, որ այդ հիվանդությունը մեղմացել է, այն նման չէ 2009 թվականի խոզի գրիպին:
«Այն շատ նման է սովորական գրիպի: Երբ հիվանդի մոտ 2-3 օրից ավելի լինում է բարձր ջերմասիճան, նա պետք է դիմի բժշկի»,- նշեց Ա. Ասոյանը:
Նա նշեց, որ այն կարող է դառնալ վտանգավոր, եթե ժամանակին չդիմեն բժշկին:
Ամփոփելով տարին՝ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը նշեց, որ այս տարի իրենք բավական ակտիվ աշխատել են. «Դրան նպաստեց աննախադեպ շոգը, որը վերջին տարիներին չէր եղել: Ունեցանք աղիքային հիվանդություներ, թունավորումներ, որոնց դեմ մենք կարողացանք պայքարել»:
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիսը խորհուրդ է տալիս ամանորին չչարաշահել խմիչքը, և բոլոր ուտեսները միանգամից չխառնել իրար. «Ամանոր նշելը վատ չէ, խորհուրդ կտամ չչարաշահել խմիչքը, այդ տապակած ուտեսները, խոզի բուդը, խմորեղենները պետք չէ միանգամից ուտել: Ամանորի օրերին քիչ համբուրվեք, քանի որ այդպես են հիվանդությունները տարածվում»:
Այս նյութը դիտել են - 1747 անգամ