ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այս պահին Երևանի Խորենացի փողոցում ընթանում է Հայաստանի հանրապետության քաղաքացիների բազմահազարանոց ցույցը, որն իր համերաշխությունն է հայտնում Սասնա Ծռեր ապստամբների պահանջներին:Այս նյութը դիտել են - 4966 անգամ
Հնարավոր անհարկի սադրանքներից, առավել ևս արյունահեղությունից խուսափելու նպատակով պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի՝ այսօր ավելի վաղ ձերբակալված բոլոր անդամներին:
Հայաստանի հանրապետության քաղաքացիների բազմահազարանոց ցույցը բռնի ուժով ճնշելու ողջ պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության ու անձամբ Սերժ Սարգսյանի վրա: