Ոստիկանության կողմից հափշտակված տեսանյութը մեզ հաջողվել է վերականգնել, որտեղ ակնհայտ երևում է, որ խաղաղ քաղաքացիների դեմ ոստիկանները հանել են զենք:
Սարիթաղցիները իջել էին փակված փողոց և փորձում էին հասկանալ՝ ինչու են մի քանի օր շարունակ զրկված գազից, ջրից, կապի միջոցներից:
Սակայն սարիթաղցիներին դիմավորեցին զինված ոստիկանները, օպերատորի հարցին, թե ինչու եք զինված և հանել եք, որ կրակե՞ք, նրանք խուսափել են պատասխանելուց, ավելին՝ փորձել են կոծկել զենքերը: Որից հետո սկսվել է թեժ կռիվ: Սարիթաղցիները ստիպված պատասխանել են քարերով զինված ոստիկաններին:
Օպերատոր Հայկ Գրիգորյանը հեռվում նկատել է մի քաղաքացու, ում դաժան ծեծի էին ենթարկում ոստիկանները, մոտեցել է, որ օգնի և նկարահանի, այդ պահին ոստիկանները խլել են նրա տեսախցիկը: Տեսանյութում վերջին պահին լսվում է ոստիկանների ձայնը՝ «ջնջել ե՞ք, ջնջեք նոր տվեք»: