Երկրի համար որպես ԱՄՆ ղեկավար ավելի ընդունելի է Թրամփը. Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր
2016-07-27 16:32:00

Ֆրանսիայի համար Դոնալդ Թրամփը ավելի ընդունելի թեկնածու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, քան նրա մրցակցուհի, դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը:

Այդպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, արտասահմանյան գործերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մարիոն Մարեշալ Լե Պենը, հայտնում է TASS-ը:

«Ես մտածում են, որ Թրամփը պակաս կործանարար թեկնածու է, քան Քլինթոնը: Ես այդպես եմ համարում` ելնելով Ֆրանսիայի հետաքրքրություններից և այն աշխարհաքաղաքականությունից, որ նա առաջարկում է»,- ասել է նա ֆրանսիական տեղեկատվական BFM TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Այս նյութը դիտել են - 1189 անգամ