Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է: Նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իրենից ստորագրություն են վերցրել, որպեսզի չհրապարակի, թե ինչի մեջ է կասկածվում Ենիգոմշյանը:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության՝ ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ:
Ըստ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ «նախաքննական մարմինը բազմաթիվ անօրինականություններ եւ խախտումներ է թույլ տվել: Հենց այդ պատճառով էլ գտնվում եմ ՄԻ պաշտպանի գրասենյակում եւ միասին այցելելու ենք ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր՝ խախտումներն արձանագրելու եւ վերացնելու համար»։
Այս նյութը դիտել են - 3843 անգամ