Սերժ Սարգսյանի դեմ այսօր մի ամբողջ ժողովուրդ է կանգնած, ծայրահեղ հուսահատության հասցրած ժողովուրդ
2016-07-28 01:44:00


Սերժ Սարգսյանի ոչադեկվատ պահվածքը հղի է անդառնալի հետևանքներով: Այս մարդը չի գիտակցում, որ այսօր իր դեմ է դուրս եկել ողջ հայ ժողովուրդը: Սա այլևս զուտ քաղաքական խնդիր չէ, քանզի ոչ «Սասնա ծռերը», ոչ էլ Խորենացիում հավաքված մարդիկ իշխանական հավակնություններ չեն ներկայացնում՝ պահանջը միայն Սերժ Սարգսյանի հեռանալն է (քաղբանտարկյալների ազատումն այս դեպքում ածանցյալ է, քանզի առաջին խնդրի իրականացումը կվերացնի նաև քաղբանտարկյալներին պահելու հիմքը):
Եվ բացարձակապես կտրված լինելով իրականությունից, նա երեկ փորձեց ուժային ճանապարհով լուծել խնդիրը՝ ֆիզիկապես վերացնելով ՊՊԾ գունդը գրաված անձանց: Չեմ պատկերացնում, թե ինչ խնդիր էր նա փորձում դրանով լուծել, քանզի «Սասնա ծռերը» այլևս իր համար իրական վտանգ չեն ներկայացնում, նրանք հանդիսացան հանրային ընդվզման կատալիզատոր և հիմա պայքարը տեղափոխվել է այլ հարթություն:
Եթե այդ գործողության և քաղաքացիներին առևանգելու և բանտերում պահելու նպատակը ժողովրդին ահաբեկելն է, ապա սա նույնպես անարդյունավետ է. Խնդիրը մի քանի տասնյակ մարդկանց մեջ չէ, որոնք իրենց հետևից տարել են բողոքավոր զանգվածը՝ ողջ հասարակությունն է պատրաստ պայքարի և ցուցարարների թիվն ավելանում է ձնագնդի պռոգրեսիայով: Այս պարագայում դա միայն ավելի է հրահրում մարդկանց:
Դա էլ Սերժ Սարգսյանին քիչ է, էժանագին և անբարոյական կայքերի անսկզբունքային խմբագրերին է դաշտ հանել, որ հայհոյանքով ու վիրավորանքով փողոց հանեն ու պայքարի մաս դարձնեն նաև քաղաքական ուժերին:
Այսպիսով, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է՝ որ ժողովրդից ստանա իր արժանի պատիժը:
Այս պահին, գուցե, նա իրեն դեռ անպարտելի է զգում, բայց դա ամենևին էլ այդպես չէ: 
Նրա դեմ այսօր մի ամբողջ ժողովուրդ է կանգնած, ծայրահեղ հուսահատության հասցրած ժողովուրդ: Լավ կլինի ինքը այս պահից պատրաստ պահի ինքնաթիռը մեկ էլ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրի. կարծում եմ, Ալիևը նրան չի մերժի, հաշվի առնելով «հայրենիքին» մատուցած ծառայությունները: Իսկապես, Ադրբեջանը Սարգսյանի համար թերևս ամենաանվտանգ տեղն է, քանզի այնտեղ հայ չկա:
Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 8145 անգամ