ԱՄՆ Հանրապետական կուսակցության երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կատակել է՝ Ռուսաստանին կոչ անելով կոտրել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստը: Նրա խոսքով՝ դա ընդամենը սարկազմ էր:
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում միլիարդատերը Ռուսաստանին կոչ էր արել կոտրել Քլինթոնի էլեկտրոնային փոստը եւ գտնել ջնջված ավելի քան 30 հազար նամակները:
Ավելի ուշ նա կոչը կրկնել էր նաեւ Twitter-ում:
Այս նյութը դիտել են - 6944 անգամ