Սերժ Սարգսյանը ծաղրածուներով հաջողության հասնել չի կարող, արդեն պարտվել է. Արմեն Մկրտչյան
2016-07-28 15:24:00
«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանին երեկ ոստիկանությունը բերման է ենթարկել առանց որևէ հիմք ներկայացնելու և տեղափոխել է ոչ թե ոստիկանական բաժանմունք, այլ զորամասի տարածք։
«Այնտեղ ինչ որ անձիք ավտոմատներով զինված կանգնած էին ինչ որ կինոյի ազդեցության տակ։ Ինձ մոտ զենք էին փնտրում, բայց չգտան, որից հետո տարան քննչական կոմիտե, որտեղ խոսում էին, որ մենք կապ ենք ունեցել ամսի քսանի դեպքերի հետ։ Բնականաբար այդ ամենն արվում էր նրա համար, որ ժամանակ ձգվեր, որ մենք չկարողանայինք մասնակցել հանրահավաքին։ Մեզ պահեցին այնքան, մինչև գիշերը մարդիկ ցրվեցին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը։
Վերջինիս խոսքով՝ իշխանությունը երկու ճանապարհ ուներ.ընդուներ, որ մեղավորն ինքն է և հրաժարական տար, և դիմադրեր, ինչին ականատես եղանք։ «Նրանք ընտրեցին նենգ ճանապարհը, ինչը հակազդեցություն ունեցավ և մարդիկ գնալով ավելի շատ են դուրս գալսի փողոց»,-նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իշխանությունն արդեն իսկ պարտվել է իր բռնի գործողություններով հանդերձ։

1in.am

Այս նյութը դիտել են - 3427 անգամ