Եկեք մի փոքր միասին վերլուծենք:
Տղաները իրենց մոտ պահեցին շտապօգնության բժիշկներին: Հանրության տարբեր հատվածներ տարբեր ձևով արձագանքեցին:
Եկեք բոլոր արձագանքները թողնենք հանգիստ ու փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել:
Այն ինչ կատարում են բժիշկները, պետք է կատարեր կարմիր խաչը: Իսկ ինչու՞ չի կատարում կարմիր խաչը: Որովհետև եթե միջամտեր կարմիր խաչը, ապա ինքստինքյան տղաների կատարած գործողությունները (ՊՊԾ գնդի գրավումը), միանգամից կստանա քաղաքացիական երանգ ու կհամարվի ապստամբություն:
Իշխանությունները առայժմ արգելք են հանդիսանում կարմիր խաչի միջամտությանը, քանի որ, դեռ չեն կարողանում իրենց մեջ հաղթահարել քրեականը քաղաքականի վերակերպման բարդույթը: Այս քայլով տղաները փորձում են ստիպել կարմիր խաչին միջամտելու:
Բժիշկներին իրենց մոտ պահելը ոչ թե քրեական, այլ քաղաքական քայլ է:
Հայրապետ Արիստակեսյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 4900 անգամ