ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը հրաժարվելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից:
«Իմ գործընկերներին ուզում եմ հիշեցնել, քանի որ Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահը ես եմ, ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ես հայտարարել եմ, որ հրաժարվելու եմ խորհրդի նախագահի այդ պաշտոնից եւ կառաջարկեմ առաջիկա խորհրդի նիստում ձեւավորեք կրթության եւ գիտության նախարարության հետ միասին քննարկենք խորհրդի նախագահ ընտրելու հարցը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Այս նյութը դիտել են - 3785 անգամ