ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը ՝ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
2016-07-29 10:17:00

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

«ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հետևել Էրեբունու ոստիկանական տարածքի իրադարձություններին ու ընթացող բողոքներին: Մենք վերահաստատում ենք առավելագույն զսպվածություն հանդես բերելու, օրենքի սահմաններում գործելու ու իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու մեր կոչն ուղղված բոլոր կողմերին: Մենք խորապես մտահոգ ենք պատանդների հետ կապված շարունակվող իրավիճակով և կոչ ենք անում անհապաղ, անվնաս ու առանց պայմաններ առաջ քաշելու ազատ արձակել չորեքշաբթի օրվանից գերված բուժաշխատողներին, ու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Էրեբունու ոստիկանական տարածքից: Վերահաստատում ենք, որ Հայաստանում տևական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն ընդունելի միջոցներ չե

 
ՀՀ կառավարությանը և ուժային կառույցներին հորդորում ենք կարգը պահպանել այնպես, որ ապահովված լինեն Հայաստանի ԲՈԼՈՐ քաղաքացիների ազատ արտահայտվելու ու խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները և երաշխավորված լինի, որ ոստիկանության կողմից բերման ենթարկված բոլոր անձանց հանդեպ լինի արդարացի վերաբերմունք ու ապահովվեն օրենքով նախատեսված պատշաճ իրավական գործընթացներ», հայտարարում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Այս նյութը դիտել են - 6102 անգամ