Սարի թաղում հարձակման են ենթարկվել «Ազատության» լրագրողները 2016-07-29 12:02:00
Սարի թաղում ոստիկանության և ցուցարարների բախումը լուսաբանող լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը հարձակման են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Տեղի ունեցածի հետևանքով խոչընդոտվել է «Ազատության» աշխատանքը, Սարի թաղից ուղիղ հեռարձակումը դադարեցվել է: