Այս պահին ոստիկանության ՊՊԾ գնդում իրականացվում են գործողություններ, որի մասին հստակ որեւէ մեկը ոչինչ չգիտի: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, կան մի քանի տասնյակ վիրավորներ, որոնց թվում են ինչպես ոստիկաններ, այնպես էլ ՊՊԾ գնդում դեռ մնացած զինված խմբի անդամներ:
Ի դեպ, խիստ լարված իրավիճակ է նաեւ Սարի թաղում եւ Խորենացի փողոցում: Արձակվում են լուսաձայնային կրակոցներ: Ոստիկանությունը կոչ է անում դադարեցնել հավաքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ