Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը
2016-07-29 12:40:00

Քիչ առաջ Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը: Սարի թաղում ոստիկանության և հասարակության բախումները լուսաբանելիս պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը: Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք:

Հիշեցնենք, որ տասներեք օր շարունակ նրանք ակտիվորեն լուսաբանել են Երևանում ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը:

 
 
Այս նյութը դիտել են - 3463 անգամ